ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Առայժմ՝ 2 մեդալ Կազանում

Առայժմ՝ 2 մեդալ Կազանում
11.07.2013 | 11:40

Կազանում հուլիսի 6-ին մեկնարկել են 27-րդ Համաշխարհային ուսանողական խաղերը։ Հայաստանը հանդես է գալիս 10 մարզաձևում` 40 մարզիկներով: Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ Կազանից մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպված, հրաշալի մթնոլորտ է։ «Հենց օդանավակայանից հասկանում ես, որ ամբողջ Կազանը շնչում է Ունիվերսիադայով։ Ամեն ինչ արված է մարզիկների համար»,- մեզ հետ զրույցում նշեց Հովհաննես Գաբրիելյանը։

Հայաստանն առայժմ ունի 2 մեդալ։ Մեր երկիրը ներկայացնող 64 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 56 կգ քաշային բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանը՝ բրոնզե:

Շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Զավեն Անդրիասյանն առաջ են ընթանում առանց պարտությունների։

Հաջողություններ չունենք գոտիներով ըմբշամարտ և ձյուդո մարզաձևերում։

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ուսանողական հավաքականը Կազան կմեկնի շաբաթ օրը։ Մրցագորգ դուրս կգան 6 ըմբիշներ։

Նշենք, որ 162 երկրից Կազան է ժամանել շուրջ 14500 մասնակից, որոնցից 9500-ը մարզիկներն են:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ